Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հինգերորդ օրն ինչպես որ 56 կիլոգրամ քաշային Տարոն Սողոմոնյանի պարագայում էր, հաջողակ եղավ և Նիկոլ Հարությունովի համար (81 կգ, Աբովյան): Մեր բռնցքամարտիկը վստահորեն շրջանցեց ամերիկացի Էնթոնի Սիմսի արգելքն ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Մրցավարները ուժերի հարաբերակցությունը գնահատել են տասներեքը չորսի դիմաց:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ